10/11/2011 12:25
Թուրքիայում կրկին տեղի է ունեցել երկրաշարժ
Թուրքիայում, մասնավորապես Վանում նախօրեի գիշերը տեղի ունեցած ուժգին երկրաշարժը նոր զոհեր ու ավերածություններ է հասցրել այդ երկրին: Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ 7-8 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով 20-ից ավելի շենք է փլվել, որոնց թվում են երկու հյուրանոցներ, դպրոցներ ու այլ բնակելի շենքեր: Փլատակների տակ են մնացել տասնյակ մարդիկ: Փրկարարներն ու շտապօգնության ծառայության աշխատակիցներն աշխատում են դեպքի վայրում, և շուրջ 20 մարդու հաջողվել է փրկել-հանել ավերակների տակից:
Թուրքական իշխանությունները հանձնարարել են ժամանակավոր 15 հազար վրաններ տեղադրել աղետի գոտում:
Հիշեցնենք, որ նույն նահանգում դեռևս հոկտեմբերի վերջին տեղի ունեցած էլ ավելի ուժգին երկրաշարժի հետևանքով 600 մարդ էր մահացել, հազարավոր շենքեր փլուզվել էին:
Նշենք, որ նախորդ գիշեր Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել էր նաև Երևանում ու Շիրակի մարզում` 3 բալ ուժգնությամբ: