10/11/2011 15:32
Եգիպտացին ցանկացել է դուրս թռչել ինքնաթիռից և զրուցել Աստծո հետ
Զբոսաշրջային Շարմ-էլ-Շեյխ քաղաքից եգիպտական Կահիրե մայրաքաղաք չվերթ կատարող ինքնաթիռի ուղևորը փորձել է թռիչքի ժամանակ բացել ինքնաթիռի դուռը, որպեսզի զրուցի Աստծո հետ:
Ինքնաթիռում գտնվել է 144 ուղևոր, այդ թվում օտարերկրացիներ, և, ըստ Կահիրեի միջազգային օդանավակայանի անվտանգության ծառայության տվյալների, Եգիպտոսի քաղաքացի Աբդալլա Սեյիդ Ահմեդին խանգարել են բացել դուռը ուղևորները և ինքնաթիռի անվտանգության ծառայակիցը:
Նրանց հաջողվել է վնասազերծել նրան և վայրէջք կատարելուց հետո հանձնել իրավապահ մարմիններին:
Ա. Ս. Ահմեդը հարցաքննության ժամանակ նշել է, որ ինքը ավարտել է կոմերցիոն քոլեջը, մեկ շաբաթ առաջ կորցրել է լավ աշխատանքը և վերադառնում էր հայրենի գյուղ, սակայն թռիչքի ժամանակ նրա մոտ տեղի է ունեցել ներվային խանգարում և ինքը որոշել է դուրս գալ և օգնություն խնդրել Աստծուց: Այդ մասին հաղորդում է «ռիա.ռու»(ria.ru) կայքը: