10/11/2011 17:36
Իսրայելը թույլատրել է հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Իսրայելի իշխանությունները թույլատրել են հումանիտար կազմակերպություններին 250 տոննա օգնություն ուղարկել Գազայի հատված:
Հաղորդվում է, որ 51 ավտոմեքենա կմտնի Գազայի հատված` Կերեմ Շալոմ սահմանային անցակետով:
Ցեմենտ պատրաստող ավտոմեքենաները անհրաժեշտ են հումանիտար կազմակերպություններին փախստականների համար ճամբարներ կառուցելու համար:
Բացի այդ` Իսրայելի իշխանությունները թույլատրել են սահմանափակ քանակությամբ գազ տեղափոխել Գազայի հատված` սնունդ պատրաստելու համար: Այս մասին հաղորդում է «Ինտեռֆաքս» գործակալությունը: