10/11/2011 16:43
Հունաստանի նոր վարչապետը Լուկաս Պապադիմոսն է
Հունաստանի նոր վարչապետ է նշանակվել Եվրոպական Կենտրոնական բանկի ղեկավարի նախկին տեղեկալ Լուկաս Պապադիմոսը: Այս մասին հաղորդում է «Իտառ-Տասս»-ը:
Նշենք, որ Հունաստանի արդեն նախկին վարչապետ Յորգոս Պապանդրեուն պաշտոնապես հայտարարել է իր հրաժարականի մասին:
Նա համաձայնել է լքել պաշտոնը, որպեսզի ճանապարհ բացի կոալիցիան կառավարության և արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար, որոնք նախատեսված են 2012 թ.-ին փետրվարին: