10/11/2011 11:55
Մելինե Դալուզյանը ձախողվեց
Փարիզում ընթացող աշխարհի ծանրամարտի առաջնությունում 69 կգ քաշային կարգում Մելինե Դալուզյանն անհաջող հանդես եկավ: Նա ձախողեց պոկում վարժության բոլոր փորձերը և դուրս մնաց հետագա պայքարից:
Այսօր մրցահարթակ դուրս կգան Հայաստանի հավաքականի երկու ներկայացուցիչներ: Առաքել Միրզոյանը հանդես կգա «B» խմբում, իսկ Տիգրան Գ. Մարտիրոսյանը` «A» խմբում: Երկուսն էլ ելույթ են ունենալու 77 կգ քաշային կարգում: