10/11/2011 10:06
Երկրին մնացել է հինգ տարի` աղետները կանխելու համար
Միջազգային էներգետիկայի գործակալությունը նախազգուշացրել է, որ Երկիրը կբախվի էքստրեմալ եղանակային երևույթների մեծ քանակի հետ, եթե առաջիկա հինգ տարում կանխարգելիչ միջոցառումներ չձեռնարկի:
Իր տարեկան զեկույցում`«Համաշխարհային էներգետիկայի զարգացման միտումները» թեմայով, գործակալությունը տեղեկացրել է, որ հանքարդյունահանվող վառելիքի օգտագործման քանակի մեծացումը կարող է բերել կլիմայի անդառնալի փոփոխության:
Կազմակերպության գլխավոր տնտեսագետ Ֆատիխ Բիրոլը հայտարարել է, որ աշխարհում կան ավելի մաքուր էներգիայի աղբյուրի անցման նոր տեխնոլոգիաներ, չի բավականացնում ընդամենը քաղաքական կամքը:
«ԲիԲԻՍԻ»-ի հաղորդմամբ` Միջազգային էներգետիկայի գործակալությունը միջկառավարական կազմակերպություն է` ստեղծված 1973 թվականի նավթային ճգնաժամի արդյունքում: