10/11/2011 15:57
Նոյեմբերի 12-ի երեկոյան հնարավոր է ձյուն
Ըստ ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կանխատեսումների, նոյեմբերի 11-ին ուշ երեկոյան հանրապետության տարածքը կգտնվի հյուսիս-արևմտյան ցուրտ օդային հոսանքների ազդեցության ներքո:
Նոյեմբերի 11-ին ուշ երեկոյան և 12-ին ողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյուն: Առանձին վայրերում կդիտվի քամու ուժգնացում 18-23մ/վրկ արագությամբ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին՝ մերկասառույց, տեսանելիության վատացում և դժվարանցանելիություն:
Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը և 13-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, նոյեմբերի 12-ի երեկոյան հնարավոր է ձյուն: