12/11/2011 13:15
Աշխարհում արդեն ընթանում է ֆինանսական ճգնաժամը
Աշխարհում արդեն մեծ թափով ընթանում է ֆինանսական ճգնաժամը և մեծ է հավանականությունը, որ տնտեսության մեջ չի հաջողվի խուսափել անկումից: Այդ մասին հայտարարել է ՌԴ ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը:
Կուդրինը նշել է, որ ֆինանսական ճգնաժամը արդեն իսկ առկա է, և նա կարծում է, որ այդ ֆինանսական ճգնաժամին կհետևի նաև տնտեսական ճգնաժամը:
Նրա խոսքերով, դեռևս դժվար է ասել, թե ինչ խորությամբ և ինչ աստիճանի կլինի այդ ճգնաժամը: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: