12/11/2011 15:53
Արգենտինան դեմ է արքայազն Ուիլյամի «ֆոլքլենդյան» ծառայությանը
Արգենտինայի իշխանությունները դատապարտել են բրիտանական արքայազն Ուիլյամի մտադրությունը` հաջորդ տարի ժամանել Ֆոլքլենդյան կղզիներ: Արգենտինան պնդում է, որ այդ տարածքները պատկանում են իրեն:
Մինչ այդ նշվում էր, որ արքայազն Ուիլյամը ծառայություն է անցնելու ռազմա-օդային ուժերի կազմում Ֆոլքլենդյան կղզիներում. 2012 թ.-ի փետրվարից մարտն ընկած ժամանակահատվածում նա լինելու է փրկարար ուղղաթիռի օդաչու:
Հիշեցնենք, որ Արգենտինայի և Մեծ Բրիտանիյաի միջև հակամարտությունը Ֆոլքլենդյան կղզիների համար սկսվել է 1982 թ.-ին, ինչի հետևանքով զոհվել է բրիտանացի 250 զինծառայող: Այս մասին հաղորդում է rosbalt.ru կայքը: