12/11/2011 11:49
Բանկոկի ջրհեղեղից տուժել է մոտ 500 հազար մարդ
Բանկոկի քաղաքապետարանը այսօր հայտարարել է, որ վերջին 50 տարում գրանցված ամենաուժեղ ջրհեղեղից Թաիլանդի մայրաքաղաքում տուժել է 494, 893 հազար մարդ` քաղաքի 12 շրջաններ մասնակի կամ ամբողջովին ջրածածկ էին եղել: Այս ամսին հաղորդում է Ռիա Նովոստին:
Հոկտեմբերի վերջին ջուրը, որը հավաքավել էր Բանկոկի հյուսիսային շրջաններում, սկսեց թափանցել քաղաք և ծածկել քաղաքի ցածրադիր վայրերը:
Քաղաքի հյուսիսային շրջաններում ջրի մակարդակը իջնում է, միևնույն ժամանակ Բանկոկի արևմտյան շրջաններում ջրի մակարդակի բարձրացում է նկատվում: Դա բացատրվում է նրանով, որ հյուսիսային շրջաններից ջուրը հոսում է դեպի արևմուտք, որտեղ որոշ հատվածներ ծովի մակարդակից ցածր են:
4 ամիս տևած ջրհեղեղից երկրի տարբեր նահանգներում զոհվել է մոտ 500 մարդ: Թաիլանդի տնտեսությանը մեծ վնաս է հասել: Երկրի կառավարությանը վնասը գնահատում է 10 միլիարդ դոլար, իսկ անկախ փորձագետները` 16 մլրդ դոլար: