12/11/2011 10:05
Մեքսիկա. նախարարին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել
Ուղղաթիռը, որում գտնվում էր Մեքսիկայի ներքին գործերի նախարար Խոսե Ֆրանսիսկո Բլեյք Մորան վթարի է ենթարկվել Մեխիկոյից թռիչք կատարելու ժամանակ:
Նախարարը տարբեր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վթարը տեղի է ունեցել Սոչիմիլկո շրջանում`Մեխիկոյի շրջակայքում, իսկ վթարի պատճառները դեռևս հայտնի չեն:
Նշենք, որ Մորան մեկնում էր Կուէրնավակա քաղաք, իսկ ուղղաթիռում նրա հետ էր գտնվում նաև ներքին գործերի տեղակալ Ֆելիպե Սամորան: Այդ մասին հաղորդում է ուտրո.ռու (utro.ru) կայքը: