12/11/2011 10:58
Այսօր որոշվում է Սիլվիո Բեռլուսկոննիի ճակատագիրը
Իտալիայում Ստորին պալատի պատգամավորները կորոշեն վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի ճակատագիրը: Օրակարգում հակաճգնաժամային միջոցների փաթեթն է: Եթե այն հավանության արժանանա, Իտալիայի վարչապետը, համաձայն իր խոստումների, պետք է պաշտոնաթող լինի: Հաղորդում է Ռոսիա-24-ը:
Այս ուրբաթ բյուջեի տնտեսման ծրագիրը հավանության էր արժանացել Իտալիայի Վերին պալատում` Սենատում: Նիստին հատուկ ուշադրության էր արժանացել Մարիո Մոնտին: Նրան անվանում են Բեռլուսկոննի հավանական հետևորդ: