12/11/2011 11:14
Ջերմաստիճանը նվազում է, տեղումներն` առատանում
Այսօր Հանրապետության տարածքում ամենուրեք սպասվում են տեղումներ, տեղ-տեղ` առատ ու ինտենսիվ:
Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 5-7 աստիճանով: Ճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է մերկասառույց, բուք, ինչի հետևանքով` նաև անտեսանելիություն:
Մայրաքաղաքում նույնպես կգրանցվի ջերմաստիճանի անկում: Սպասվում է քամու ուժգնացում և մերկասառույց:
Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +2 +4, երեկոյան` 0 +2: Հայպետհիդրոմետը վարորդներին զգուշացնում է` անհրաժեշտ է օգտագործել ձմեռային անվադողեր: