14/11/2011 12:03
Չ.Լոնսդեյլ. Ավելի քիչ պետական շփումներ եղան, քան ցանկանում էինք
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանադիայի Միացյալ թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը, անդրադառնալով Ղարաբաղյան հարցի կարգավորմանը, նշեց, որ պետական մակարդակով հարաբերությունների հարցում ավելի քիչ շփումներ տեսան, քան իրականում ցանկանում էին:
«Սակայն տեսնում ենք, որ աշխատանք է տարվում քաղաքացիական հասարակության ու մարդկանց հետ շփման հարաբերություններում: Քանի որ մենք ներգրավված չենք բանակցային կողմում, պետք է աջակցենք այնպիսի ծրագրերի իրականացմանը, որոնք կնպաստեն մարդկանց շրջանում կարծրատիպերի վերացմանը»,- ասաց դեսպանը՝ հավելելով նաև, որ կարևոր է՝ երիտասարդները դուրս գան բախման ու հակամարտության գոտուց և հարաբերություններ հաստատեն միմյանց հետո: