14/11/2011 13:54
Բակո Սահակյանն հանդիպել է բարերարների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 13-ին Ժնև քաղաքում հանդիպում է ունեցել բարերար Լևոն Հայրապետյանի հետ և քննարկել Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանարպետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նահագահը նշել է, որ Լևոն Հայրապետյանը մեծ ներդրում ունի Արցախի զարգացման գործում և այդ աշխատանքը հանդիսանում է ազգային բարերարության լավագույն օրինակներից մեկը:
Նույն օրը երկրի ղեկավարը հանդիպում է ունեցել նաև բարերար Վահե Գաբրաշի հետ:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերարին մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման համար` դրանք որակելով պահանջված և արդիական:
Վահե Գաբրաշը պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս ակտիվորեն մասնակցել Արցախի զարգացման գործին և աջակցել մի շարք ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերի կյանքի կոչմանը:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Շվեյցարիայում ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Սաթենիկ Աբգարյանը, պաշտոնատար այլ անձինք: