14/11/2011 10:31
Հվ. Օսիայում կանցկացվի նախագահական ընտրությունների 2-րդ փուլ
Հարավային Օսիայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլը տեղի կունենա 15 օրից: Այդ մասին հայտարարել է Հարավային Օսիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Բելլա Պլիևան:
Նախնական տվայլներով, 2-րդ փուլ են դուրս եկել կրթության նախկին նախարար Ալլա Ջիոևան, որն առաջին փուլում հավաքել է ավելի քան 24,5% ձայներ և արտակարգ իրավիճակների նախարար Անատոլի Բիբիլովը` ձայների 24%-ով:
Նույն օրը Հարավային Օսիայում տեղի է ունեցել հանրաքվե, որի արդյունքներում ռուսերեն լեզվին Հարավային Օսիայում տրվում է 2-րդ պետական լեզվի կարգավիճակ` ընտրողների մեծամասնությունը կողմ է քվեարկել այդ առաջարկությանը: Այդ մասին հաղորդում է ուտրո.ռու(utro.ru) կայքը: