14/11/2011 11:38
Սարկոզին հայտարարել է պատանդների ազատ արձակման մասին
Եմենում ազատ են արձակվել Ֆրանսիայի երեք քաղաքացիներ, ովքեր ավելի քան 5 ամիս որպես պատանդ պահվում էին «Ալ Քաիդայի» հետ առնչվող գրոհային խմբավորումներից մեկի կողմից։
Տղամարդու և երկու կանանց ազատման մասին անցած գիշեր հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին։ Նա իր երախտագիտությունն է հայտնել Օմանի սուլթանին՝ պատանդների ազատագրման ընթացքում ցուցաբերած օգնության համար։ Այլ մանրամասներ չեն հաղորդվել։
Հումանիտար կազմակերպության 5 անդամները գրոհայինների կողմից առևանգվել էին մայիսին՝ Եմենի հարավ-արևելքում։ Հաստատվել է, որ առևանգման նպատակը փրկագին ստանալն է եղել։