14/11/2011 14:36
Մեքենայի պայթյուն. ՀՀ քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցից
Հայ ուղևորները, որոնք գտնվել են պայթած մեքենայում, առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից: ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակիցն Aysor.am-ի թղթակցին հայտնեց նաև, որ տուժածներից երկուսը համեմատաբար ծանր վնասվածքներով են եղել, իսկ մյուսը երկուսը` թեթև:
«Տուժածների անունները գիտենք, հայտնի է, սակայն հասկանալի պատճառներով չենք կարող հրապարակել»,- նկատեց ԱԳՆ աշխատակիցը: Նա նաև հայտնեց, որ ՀՀ տուժած քաղաքացիների հետ կապ հաստատել չի հաջողվում, քանի որ հիվանդանոցում վերջիններս տվյալներ չեն թողել:
Հիշեցնենք, որ այսօր Թբիլիսիի Օրտաչալ շրջանում` ավտոգազալցակայանում, պայթյուն է տեղի ունեցել: «Թրենդ» գործակալության տեղեկատվության համաձայն, պայթյունը տեղի է ունեցել «Ֆոլցվագեն» մակնիշի ավտոմեքենայի ուղեբեռների մասում:
Ականատեսներից մեկի վկայությամբ՝ դեպքը տեղի է ունեցել ինչ-որ «տաքացուցիչ սարքի» պատճառով. մեքենան սկբում այրվել է, հետո՝ պայթել: