15/11/2011 09:35
Հայաստան կժամանի ԵՄ հանձնակատար Քեթրին Էշթոնը
Այսօր սկսվում է Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի տարածաշրջանային այցը Հարավային Կովկաս:
Այսօր` նոյեբերի 15-ին, Քեթրին Էշթոնը կլինի Բաքվում, 16-ին կժամանի Թբիլիսի, ապա Երևան:
Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը կայցելի Հայաստան երկօրյա այցով` նոյեմբերի 16-ից 17-ը:
Այցի ընթացքում նախատեսված են Եվրամիության պաշտոնյաի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Քննարկվող հարցերի շարքում են լինելու ղարաբաղյան հակամարտությունը, Հայաստանում սպասվող 2012 թվականի խորհրդարանական ընտրությունները եւ Հայաստան-Եվրամիություն հարաբերութունները: