15/11/2011 16:30
Բ. Սաահակյանը ցավակցել է արտիստուհու ընտանիքին
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ ՀՀ վաստակավոր և ԼՂՀ ժողովրդական արտիստուհի Նվարդ Ասատրյանի մահվան կապակցությամբ նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին:
Հեռագրում ասված է. «Ցավով տեղեկացա ՀՀ վաստակավոր և ԼՂՀ ժողովրդական արտիստուհի Նվարդ Ասատրյանի մահվան մասին:
Արցախյան բեմում նրա կերտած կերպարները իրենց ուրույն տեղն են զբաղեցրել մեր մշակույթի զարգացման գործում: Իր անզուգական խաղով Նվարդ Ասատրյանը արժանիորեն վայելում էր հանդիսատեսի հարգանքն ու սերը:
ԼՂՀ իշխանությունների և անձամբ իմ անունից անդառնալի կորստի կապակցությամբ խորին վշտակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, Արցախի թատերասեր հասարակայնությանը:
Անվանի արտիստուհու հիշատակը միշտ վառ կմնա նրա արվեստի երկրպագուների սրտերում և հայ թատրոնի պատմության մեջ»: