15/11/2011 15:26
Մոսկվա է ժամանել Սիրիայի ընդդիմության պատվիրակությունը
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նրա տեղակալ Միխայիլ Բոգդանովն ընդունել են սիրիական ընդդիմության պատվիրակությանը`Բուրխան Գալյունի գլխավորությամբ:
Բ. Գալյունը հայտարարարել է, որ ընդդիմադիր Սիրիական Ազգային խորհրդի պատվիրակությունը փորձելու է համոզել ՌԴ-ին` պահանջել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը:
Իր հերթին, ՌԴ-ն կոչ է արել սիրիական ընդդիմությանն անհապաղ միանալ Արաբական պետությունների լիգայի խաղաղ նախաձեռնությանը և սկսել երկխոսությունը Սիրիայի իշխանությունների հետ: Այդ մասին հաղորդում է «ԲիԲիՍի»-ն: