15/11/2011 09:27
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընկել է հեծանիվից ու…
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենն ընկել է հեծանիվից ու երեք տեղից կոտրել ձեռքը։ Այս մասին տեղեկացնում է Ռոյթերզ (Reuters) գործակալությունը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի մամուլի քարտուղարին։
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ին, երբ քաղաքական գործիչը Բրյուսելից ոչ հեռու գտնվող անտառում հեծանիվ էր քշում։
Տեղի ունեցածի պատճառով Ռասմուսենը ստիպված է եղել հետաձգել այս շաբաթ նախատեսված այցելությունը Մերձբալթիկա։
Մամուլի քարտուղարի խոսքով՝ Ռասմուսենն իրեն հիմա լավ է զգում, բայց որոշել է մի քանի օր հանգստանալ։ Ինչ վերաբերում է Լատվիա, Լիտվա և Էստոնիա կատարելիք այցին, ապա այն կկայանա ավելի ուշ։
Ուշագրավ է այն, որ Ռասմուսենն առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, ով կոտրվածք է ստացել հեծանիվից ընկնելու պատճառով։