16/11/2011 10:37
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մեկնում է Մոսկվա
Նոյեմբերի 16-18-ը Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ն.Պատրուշևի հրավերով կմեկնի Մոսկվա:
Այցի շրջանակներում ԱԱԽ քարտուղարը հանդիպումներ կունենա Ռուսաստանի Դաշնության իր գործընկերոջ` Նիկոլայ Պատրուշևի, Ռուսաստանի Դաշնության Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Միխայիլ Դմիտրևի, Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Շոյգուի և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ:
Այցի շրջանակներում կստորագրվի Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Ազգային անվտանգության խորհուրդների միջև համագործակցության 2012-2013թթ. ծրագիրը:
Հայաստան-ՀԱՊԿ համագործակցության ընթացիկ հարցերի քննարկման և հետագա փոխգործակցության նոր ուղիների նախանշման նպատակով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կենտրոնակայանում տեղի կունենա “Հայաստանի համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակներում” թեմայով կլոր սեղան-քննարկում, որին կմասնակցեն ՀՀ և ՌԴ անվտանգության խորհուրդների, ՀԱՊԿ ստորաբաժանումների, պաշտոնական այլ շրջանակների ներկայացուցիչներ և փորձագետներ: ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի կողմից իրականացված բարեփոխումների շուրջ զեկույցով հանդես կգա ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Հայտնում են Ազգային անվտանգության խորհրդի մամլո ծառայությունից: