16/11/2011 11:22
Ժնևի աճուրդում դեղին ալմաստը վաճառվել է 12.4 մլն դոլարով
Ժնևի աճուրդում հազվագյուտ դեղին ադամանդը մուրճի հարվածով վաճառվեց 12,36 միլիոն դոլարով, որի նախնական գինը, սակայն, 11 մլն դոլար էր:
110 կարատանոց այս ալմաստն ադամանդագործության մեջ համարվում է ամենամեծն ու առավել անթերին, որը երբևէ առաջադրվել է վաճառքի:
Հիշեցնենք, որ 2010-ին Ժնևում Sotheby- ի աճուրդում գրանցվել էր ռեկորդ. խոշոր վարդագույն ալմաստը վաճառվել էր 45 մլն ԱՄՆ դոլարով: