16/11/2011 18:49
Բեռլուսկոնիի կուսակցությունը աջակցություն է հայտնել Մոնտիին
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի «Ազատության ժողովուրդ» կուսակցությունն իր աջակցությունն է հայտնել Իտալիայի նախարարների խորհդի նոր ղեկավար Մարիո Մոնտիին, որին Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանո լիազորել էր նոր կառավարություն ձևավորել: Այդ մասին հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկո Ֆրատտինին:
Հիմնական առաջադրանքը, որ Իտալիայի նախագահը դրել է Մոնտիի առջև, Իտալիայում տնտեսական բարեփոխումների անցկացումն է, որն ուղղված է լինելու պարտքերի ճգնաժամի հաղթահարմանը: Այդ մասին հաղորդում է utro.ru կայքը: