16/11/2011 11:18
Սիրիան չի մասնակց ԱՊԼ-ի արտահերթ նիստին
Սիրիան հրաժարվել է մասնակցել Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբատում կայանալիք Արաբական պետությունների լիգայի արտահերթ նիստին:
«Ռոյթերս» գործակալության հաղորդմամբ, նիստի անցկացման համար ավելի վաղ դիմել էին հենց Սիրիայի իշխանությունները, երբ Լիգան դադարեցրել էր այդ երկրի մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին:
Դրանից հետո, Բաշար ալ-Ասադի կողմնակիցները երկու օր շարունակ գրոհել էին արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունները: