16/11/2011 19:34
ԱՄՆ-ը ավելացնում է ռազմական ներկայությունը Ավստրալիայում
ԱՄՆ-ը համաձայնության է հասել ավստրալիական իշխանությունների հետ` այդ երկրի հյուսիսում իր զինվորականների քանակի ավելացման վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Օբաման Կամբերայում գտնվելու ժամանակ ասել է, որ հաշվի առնելով Չինաստանի աճող ազդեցությունը տարածաշրջանում, հաջորդ տարի ավստրալիական Դարվին քաղաքի մոտ գտնվող ռազմակայան կուղարկվեն 250 ամերիկյան ծովային հետևակայիններ:
Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլարդը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ ռազմակայանում գտնվելու են 2500 ամերիկացի զինծառայողներ: Այս մասին հաղորդում է ng.ru կայքը: