16/11/2011 11:09
Օդի ջերմաստիճանը օրվա ընթացքում կբարձրանա 2-4 աստիճանով
Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորի ցածր ճնշման դաշտով:
Առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ: Քամին հյուսիս-արևելյան` ժամում 2-7 մ վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ վրկ: Տեղեկացնում է Meteo.tv կայքը:
Թեև առատ տեղումներ չեն սպասվում, սակայն ճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է մերկասառույց, վատ տեսանելիություն, լեռներում, լեռնանցքներում` բուք, նաև մառախուղ:
Օդի ջերմաստիճանը օրվա ընթացքում կբարձրանա 2-4 աստիճանով:
Նշենք, որ մերկասռույց է Լոռվա, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի ավտոճանապարհների մի շարք հատվածներում, քամու ուժգնության հետևանքով մի շարք վայրերում տեսանելիությունը վատթարացել է:
Արագածոտնի նախալեռներում նկատվում է մառախուղ: Ավտոճանապարհները տեղ-տեղ դժվարանցանելի են, սակայն բաց են երթևեկության համար:
Մայրաքաղաքում հնարավոր են թույլ տեղումներ, էական տեղումներ չեն սպասվում, հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15 մ վրկ: Օդի ջերմաստիճանը գիշերը +1 +3, ցերեկային ժամերին +7 +9, երեկոյան +2 +4: