17/11/2011 16:26
Վիկ Դարչինյան. «Մորենոյի հետ մարտում համբերություն է պետք»
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևքաշային կարգում IBO-ի վարկածով չեմպիոն Վիկ Դարչինյանը հայտարարել է, որ WBA-ի վարկածով գերչեմպիոն Անսելմո Մորենոյի հետ մարտում պետք է հանգիստ սպասի իր հնարավորությանը:
«Ես գիտեմ, որ պետք է համբերատար լինեմ: Չպետք է շտապեմ, ինչպես Ագբեկոյի հետ մարտում: Այն ժամանակ ես Ջոզեֆին ուզում էի նոկաուտի ենթարկել առաջին ռաունդում և անհամբեր էի: Արդյունքում ռինգում վերահսկողություն չունեի: Այժմ ոչ թե կձգտեմ նոկաուտի ենթարկել Մորենոյին, այլ կսպասեմ իմ հնարավորությանը: Ողջ աշխարհին ցույց կտամ իմ ուժը: Այդուհանդերձ, միևնույն է, նոկաուտի կենթարկեմ նրան»,- Դարչինյանի խոսքերը մեջբերել է «Fightnews»-ը: