17/11/2011 11:20
Մրցանակ Գերմանիայի նախագահին` հրեաների խորհրդի կողմից
Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆին հանձնվել է Լեո Բեկի անվան մրցանակ, որը հանձնվում է Գերմանիայի հրեաների կենտրոնական խորհրդի կողմից` Իսրայելի հետ հարաբերությունների ամրապնդման և հրեական ու գերմանական մշակույթների փոխհամաձայնեցված զարգացման համար:
Այդ մրցանակը, որը կրում է Գերմանիայում ժամանակին բնակվող հրեական հոգևորական Լեո Բեկի անունը, տրվում է ամեն տարի`սկսած 1957թ.-ից, իսկ նրա չափը կազմում է 10.000 եվրո: Այդ մասին հաղորդում է «ԲիԲիՍի»-ն: