17/11/2011 10:53
Ֆիլիպիններում Քլինթոնի ավտոշարասյան վրա քարեր են նետել
Ֆիլիպինների մայրաքաղաքում տասնյակ ցուցարարներ հարձակվել են ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ավտոշարասյան վրա:
Պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Տոնների խոսքերով, միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել և նա նշել է, որ ավտոշարասյան առաջին ավտոմեքենայի վրա ձվեր են նետել և հնարավոր է նույնիսկ քարեր:
Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Հ. Քլինթոնը Մանիլայի նախագահական պալատից մեկնում էր դեպի հաջորդ հանդիպման վայր:
Նշենք, որ պետքարտուղար Քլինթոնը չի գտնվել այն ավտոմեքենայում, որի վրա հարձակում էր իրականացվել: Այդ մասին հաղորդում է «Նեզավիսիմայա գազետա»-ն: