17/11/2011 18:16
Վարչապետը շնորհավորել է ուսանողներին
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նիստից առաջ վարչապետը ուսանողության միջազգային օրվա առթիվ կառավարության անունից շնորհավորել է Հայաստանի ուսանողներին, նրանց հաջողություն մաղթել:
«Այսօր աշխարհի տարբեր երկրներում նշվում է ուսանողության միջազգային օրը: Օգտվելով առիթից մեր բոլոր ուսանողներին շնորհավորում եմ օրվա կապակցությամբ: Մեր նպատակն է ձևավորել բարենպաստ միջավայր, որպեսզի ուսանողները լիաթոք նվիրվեն գիտելիքին»,- ասել է Տիգրան Սարգսյանը: