17/11/2011 13:15
Բրեդլի Կուպերը աշխարհի սեքս-խորհրդանիշ
Ամերիկյան դերասան Բրեդլի Կուպերը, որը հանդիսանում է Ջենիֆեր Լոպեսի ընկերը, «People» հանդեսի կողմից ճանաչվել է աշխարհի ամենասեքսուալ տղամարդ:
Այդ մրցանակը հանդեսը շնորհում է ամեն տարի` 25 տարի շարունակ:
Բ. Կուպերը ծնվել է Ֆիլադելֆիայում` հայրը իռլանդացի է, մայրը` իտալուհի, 36-ամյա դերասանը Ջորջթաունի համալսարանի շրջանավարտ է:
Այդ վարկանիշային սանդղակի 2-րդ տեղում է 21-ամյա ավստրալացի դերասան Լիամ Հեմսվորտը, 3-րդ տեղում` 39-ամյա բրիտանացի դերասան Իդրիս Էլբան:
Բացի այդ, այդ ցուցակում ընդրկվել են նաև դերասաններ Ջաստին Տերոնը, Քրիս էվանսը, Ռայան Գոսլինգը, Ալեք Բոլդուինը և երգիչ Թիմ Մակգրոն: Այդ մասին հաղորդում է «newsru.com» կայքը: