17/11/2011 11:17
Ընթերցանությունը` սթրեսի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոց
Մեծ Բրիտանիայի Սասեքս համալսարանի հետազոտողները փորձ են ացկացրել, որի ընթացքում հետազոտել են սթրեսի դեմ պայքարի բոլոր հնարավոր ոչ դեղորայքային միջոցները:
Այդ փորձը ցույց է տվել, որ սթրեսի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը գրքերի ընթերցանությունն է` գեղարվեստական գրականության ընթերցանությունը օգնում է իջեցնել սթրեսի մակարդակը 68%-ով:
Բացի ընթերցանությունը, սթրեսի դեմ պայքարում արդյունավետ են նաև երաժշտության ունկնդրությունը, թեյ ըմպելը և զբոսանքը: Այդ մասին հաղորդում է «argumneti.ru» կայքը: