18/11/2011 10:56
Յուպիտերի արբանյակի վրա ջուր գոյություն ունի
Ամերիկացի գիտնակնները պնդում են, որ գտել են ապացույցներ, թե Յուպիտերի արբանյակ Եվրոպայի վրա ջուր գոյություն ունի:
BBC-ի հաղորդմամբ՝ նրանց վերլուծություններն ու փորձերը ցույց են տվել, որ չի բացառվում հաստ սառույցի շերտի տակ, որով ամբողջությամբ ծածկված է Եվրոպան, մեծ օվկիանոս է, ինչը նշանակում է, որ արբանյակի վրա կարող է կյանք գոյություն ունենալ:
Գիտնականները համեմատել են Գալիլեո կենտրոնի կողմից 1989 թվականին Գրելանդիայի վերաբերյալ արված հետազոտության արդյունքները իրենց հետազոտության հետ և եկել եզրակացության, թե սառոյցի տակ համեմատաբար տաք ջուր է, որը աստիճանաբար հալեցնում է սառույցը: Բայց նման հիպոթեզը հաստատելու համար լրացուցիչ հետազոտություն է պետք:
Ամերիկյան և եվրոպացի գիտնականները պատրաստվում են նոր թռիչք իրականցնել Եվրոպայի և Յուպիտերի մյուս արբանյակների վրա՝ հետազոտությունը շարունակելու համար: