18/11/2011 11:01
Բեռլուսկոնին սիրո երգերի ժողովածու կթողարկի
Վերջերս հրաժարական տված Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին կթողարկի սիրո երգերի և բալադների ժողովածու, որոնք գրվել են նրա կողմից:
Ապագա ժողովածուն կոչվում է «Իսկական սեր»:
Նշենք, որ Բեռլուսկոնին երիտասարդ տարիներին գումար է վաստակել երգելով զբոսաշրջիկների համար` հասցնելով ձայնագրել 2 ալբոմ:
Այս անգամ Բեռլուսկոնին հրաժարվել է երգել սեփական երգերը, այդ գործը վստահելով իր մտերիմ ընկերոջը, պրոֆեսիոնալ երգիչ Մարիանո Ալիչելլեին: Այդ մասին հաղորդում է ուտրո.ռու(utro.ru) կայքը: