18/11/2011 10:29
Քեմերոնը Բեռլինում «դժվար» բանակցություններ է վարելու Մերկելի հետ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի բեռլինյան բանակցությունների գլխավոր թեման եվրոյի գոտու ճգնաժամն է լինելու:
Լոնդոնը և Բեռլինը պնդում են, որ ճգնաժամը հաղթահարելու համար պետք է գործել ավելի վճռական, սակայն կողմերը տարակարծիք են մեթոդների մեջ:
Գերմանիան հանդես է գալիս ԵՄ շրջանակներում ավելի սերտ ինտեգրացիայի օգտին` կոչ անելով մշակել միասնական ֆիսկալ և հարկային քաղաքականություն:
Բրիտանական կառավարությունը գտնում է, որ այդպիսի քաղաքականությունը կհարվածի Լոնդոնին, որպես համաշխարհային ֆինանսական կենտրոնի: Այդ մասին հաղորդում է BBC-ն: