18/11/2011 18:52
ԵԱՀԿ նոր ձեռնարկները կաջակցեն Ոստիկանության բարեփոխումներին
Այսօր Երաևնում տեղի ունեցավ երկու ձեռնարկների շնորհանդես, որոնք մշակվել են ԵԱՀԿ փորձագետի կողմից` Հայաստանում ոստիկանության համապարփակ բարեփոխումներին աջակցելու ԵԱՀԿ գործունեության շրջանակում: Այս մասին տեղեկացնում են ԵԱՀԿ երևանյան գրասենյակից:
«Հասարակական կարգի պահպանության մեջ ներգրավված ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների գործողությունների, զանգվածային անկարգությունների ժամանակ նրանց կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման ուղեցույց»-ի էլեկտրոնային անգլերեն և հայերեն տարբերակները տեղադրված են այստեղ:
«Հասարակական կարգը պահպանելիս և հասարակական անվտանգությունն ապահովելիս բանակցություններ վարելու վերաբերյալ ուղեցույց»-ի էլեկտրոնային անգլերեն և հայերեն տարբերակները տեղադրված են այստեղ:
«Չափազանց կարևոր է, որպեսզի պետությունը բոլոր հնարավոր ջանքերը գործադրի`երաշխավորելու ուժի կիրառումը լինի օրենքի սահմաններում և խիստ համաչափության մեջ»,- նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Կարել Հոֆսթրան և հավելեց, որ ոչ պատշաճ և անհամաչափ ուժի կիրառումը կարող է հանգեցնել ոչ միայն մարդու իրավունքների ոտնահարման, այլ նաև հանրության կողմից վստահության կորստի, որն անմիջականորեն կանդրադառնա արդյունավետ ոստիկանական ծառայություն մատուցելու կարողության վրա:
Հասարակական կարգի պահպանության մեջ ներգրավված ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների գործողությունների, զանգվածային անկարգությունների ժամանակ նրանց կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման ուղեցույցը ուրվագծում է ընդհանուր այն սկզբունքները և մարտավարությունը, որ պետք է կիրառվի ազգային օրենսդրության սահմաններում: Այն նաև ներկայացնում է միջազգային գործիքները և քննարկում ժամանակակից օրենքի պահպանման գործողությունների առանձնահատկությունները:
Հասարակական կարգը պահպանելիս և հասարակական անվտանգությունն ապահովելիս բանակցություններ վարելու վերաբերյալ ուղեցույցը ներկայացնում է կիրառման համար դյուրին մոտեցում, ուղեկցվում գործնական օրինակներով, որոնք կօգնեն ապահովել հաղորդակուցթյան արդյունավետությունը թե’ ինքնաբուխ և թե’ նախատեսված միջոցառումների ժամանակ: