18/11/2011 10:00
Հունաստանի ոստիկանությունը ձերբակալել է 60 ցուցարարի
Հունաստանում նախօրեին երկրում ռազմական դիկտատուրայի դեմ ապստամբության տոնի առթիվ կազմակերպված ցույցի ժամանակ ձերբակալվել է առնվազն 60 մարդ:
Աթենքում ոստիկանությունը ցուցարարների դեմ օգտագործել է նաև արցունքաբեր գազ այն բանից հետո, երբ նրանք ոստիկանների վրա նետել են վառվող մասսա պարունակող շշեր:
Ըստ ոստիկանության, շուրջ 28 հազար մարդ է մասնակցել ավանդական երթին, որը սկսվում է տեղի պոլիտեխնիկական համալսարանի շենքից մինչև ԱՄՆ դեսպանատուն:
Այս տարի, սակայն, երթին միացել էին նաև նրանք, ովքեր դեմ են տնտեսության ծանր քայլերին, որոնք ընդունվել են կառավարության կողմից՝ հաղթահարելու խորը տնտեսական ճգնաժամը, որում հայտնվել է երկիրը
BBC-ն հայտնում է, որ վախենալով հերթական խռովությունից՝ կառավարությունը մոբիլիզացրել էր շուրջ 7000 ոստիկանի: