18/11/2011 11:28
Տեղի ունեցավ նորընտրիր քաղաքապետի երդման արարողությունը
Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ նորընտրիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդման արարողությունը:
Արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:
ՀՀ պետական օրհներգը հնչելուց հետո Տարոն Մարգարյանը երդվեց պահպանել ՀՀ սահմանադրությունը, օրենքները և բարեխղճորեն կատարել քաղաքապետի պարտականությունները:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նորընտիր քաղաքապետին մաղթեց ուժ, կորով և եռանդ` իր պաշտոնավարման ընթացքում: