18/11/2011 17:28
ՎիվաՍել-ը .am տիրույթում կտրամադրի հաշվեգրման ծառայություն
ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ուրախ է տեղեկացնել, որ շուտով .am տիրույթում կտրամադրի հանգուցային անվանումների (դոմենային անունների) հաշվեգրման ծառայություն:
Այժմ, երբ ինտերնետը դարձել է կապի հիմնական միջոցներից մեկը, անհատները և կազմակերպությունները` ներառյալ այն ընկերությունները, որոնց գործունեությունն ամենևին էլ կապված չէ էլեկտրոնային կոմերցիայի հետ, ձգտում են իրենց ներկայությունը ապահովել և ուրույն դիմագիծն ունենալ նաև համացանցում:
Լինելով զարգացումներին ընդառաջ գնացող նորարարական ընկերություն, ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է Հայաստանի բնակչությանը մատուցել ամենապահանջված ծառայություններից հերթականը: Հանգուցային անվանումների (դոմենային անունների) հաշվեգրման նախաձեռնության նպատակը բազմատեսակ ծառայությունները մեկ վայրում առաջարկելն է:
Ծառայության սակագների և ընթացակարգերի մասին մանրամասն տեղեկություններ կհրապարակվեն շուտով: