19/11/2011 12:29
ՆԱՏՕ-ի զինվորների հետ բախման հետևանքով` 2 ոստիկան է զոհվել
Աֆղանական երկու ոստիկան է զոհվել Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերի զինվորների հետ բախման ժամանակ:
Միջադեպը տեղի է ունեցել այսօր գիշերը` Քաբուլից հարավ-արևմուտք Հազնի նահանգում, որտեղ ոստիկանները փորձել են կանգնեցնել գիշերային հարձակում իրականացնող զինվորներին:
Աֆղանստանի իշխանությունները հայտարարել են, որ հարձակումը նախապես համաձայնեցված չի եղել:
Երկրում ՆԱՏՕ-ի հրամանատարության ներկայացուցիչը հաստատել է, որ դեպքը տեղի է ունեցել` փաստելով, որ դեպքի առթիվ քննության է սկսվել: