19/11/2011 13:36
Բակո Սահակյանը հանդիպել է Օշական արքեպիսկոպոս Չոլոյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նախօրեին Նյու Յորքում այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Արևելյան Ամերիկայի ազգային առաջնորդարան և հանդիպել թեմի առաջնորդ Օշական արքեպիսկոպոս Չոլոյանի, թեմական խորհրդի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Արցախի ներքին կյանքին, Հայրենիք-Սփյուռք և եկեղեցի-հասարակություն փոխհարաբերություններին վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դերը Ամերիկայում հայապահպանության և հայրենիքի հետ կապերի ամրապնդման գործում:
Հանդիպմանը մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում և Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: