19/11/2011 13:42
Բ. Սահակյանն այցելել է Նյու Յորքի Սրբոց Նահատակաց վարժարան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը երեկ այցելել է Նյու Յորքի Սրբոց Նահատակաց հայկական վարժարան և մասնակցել ԼՂՀ անկախության 20-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը:
Նախագահ Սահակյանը մատաղ սերնդի հայեցի դաստիարակումը համարել է համահայկական նշանակություն ունեցող հիմնախնդիրներից մեկը: Այս համատեքստում Բակո Սահակյանը բարձր է գնահատել Սրբոց Նահատակաց հայկական վարժարանի դերը Սփյուռքում հայապահպանության գործում:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում և Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ: