Ո՞վ, ե՞րբ և ինչպե՞ս. Պարսկական աշտարակի առեղծվածը

19/11/2011 15:59

Ո՞վ, ե՞րբ և ինչպե՞ս. Պարսկական աշտարակի առեղծվածը


Նորից Երևանն ալեկոծվեց հերթական քաղաքաշինական «գլուխգործոցի» հնարավոր կառուցման լուրից։ Այս անգամ կառուցապատման «տերը» պարսկական «Դիդաս ինտերնեշնլ ՍՊ» ընկերությունն է, որը մեծ ցանկություն ունի Երևանի կենտրոնում, Մոսկվա կինոթատրոնի, Նկարիչների Միության և Երևան հյուրանոցի հետնմասում սեփականության իրավունքով իրեն պատկանող տարածքում բազմահարկ հյուրանոց կառուցել։ Կառույցի հարկայնության հետ կապված տարբեր լուրեր են շրջանառվում. այնուամենայնիվ այն նախատեսված է առավելագույնը 25 հարկ բարձրությամբ։ Մամուլը տարաբնույթ մեկնաբանություններ տվեց այս իրադարձությանը, քաղաքապետրանը՝ նույնքան պարզաբանում։ Փորձեցինք ճշտել, թե ինչը ե՞րբ և ինչպես է տեղի ունեցել…

Նախապատմություն՝ մեկնաբանություններով

Պարզվում է` դեռևս 2009 թ. մարտին, նույն այն ժամանակահատվածում, երբ հանրության ուշադրության կենտրոնում էր Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի ճակատագիրը, Երևանի քաղաքապետարանը «Դիդաս ինտերնեշնլ» ՍՊ ընկերությանը 2 տարի ժամկետով ճարտարապետահատակագծային առաջադրանք է տրամադրել՝ հյուրանոցային համալիր կառուցելու համար: Այստեղից սկսվում է պատմության ոդիսականը։

ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, ով երկար տարիներ Երևանի քաղաքաշինական խորհրդի կազմում է, Aysor-ի հետ զրույցում փաստեց, որ այդ տարածքը ժամանակին պատկանում էր Նկարիչների միությանը. «Եթե չեմ սխալվում՝ դեռևս 1996 թ.-ին նրանք այն վաճառեցին։ Իհարկե, այդ հողատարածքը, հնարավոր է, նորից վերավաճառված լինի. հիմա հողի սեփականատերը պարսկական ընկերությունն է»,- ասաց նա։

Մ. Մինասյանը նաև հիշեց, որ տարածքի կառուցապատման համար նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի ժամանակ էլ քաղաքաշինական խորհրդում քննարկում է եղել, բայց այն մերժվել է։ «2009-ին էլ քաղաքաշինական խորհուրդը բացասական եզրակացություն տվեց։ Այդտեղ ընդհանրապես չի կարելի թույլատրել, որ բարձրահարկ կառուցվի, ոչ թե 50, կամ 25, այլ նույնիսկ՝ 10 հարկանի։ Մեր վերաբերմունքը որոշակի է, այնտեղ չի կարելի բարձրահարկ շենք կառուցել. այն կփչացնի ողջ միջավայրը։ 2009 թ.-ին ճարտարապետանախագծային այդ առաջարկը մենք մերժել ենք։ Շինթույլտվությունը տրվել է Երևանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի կողմից։ Քաղաքաշինական խորհուրդը խորհրդակցական ձայն ունի։ Մենք ընդամենը մեր տեսակետն ենք արտահայտել»,- ասաց Մ. Մինասյանը։

Օրենքը փաստում է

Պարզաբանում 1. ՀՀ կառավարության 2004 թ. հուլիսի 10-ի N 1616 որոշմամբ հաստատված է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը, որի մեջ ներառված են Մոսկվա կինոթատրոնը, Նկարիչների Միությունը և Երևան հյուրանոցը։

Պարզաբանում 2. «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը փաստում է, որ «Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի օբյեկտներն են՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հուշարձաններն իրենց պահպանական գոտիներով. դրանց շրջապատող պատմական միջավայրը՝ կառուցապատումը, բնական կամ արհեստական լանդշաֆտը»:

Այսինքն՝ այստեղից կարելի է մի պարզ հետևություն անել. Նախ՝ այս հողատարածքն ընդհանրապես իրավունք չունեին վաճառելու, ապա՝ պատմական արժեք հանդիսացող միջավայրում, որտեղ կան հուշարձան շենքեր, և շատ խիտ է կառուցապատումը, չի կարելի բարձրահարկերի կառուցում թույլ տալ։

Ինչի՞ց էր անտեղյակ ՀՀ ճարտարապետների միության նախագահը

«Բոլոր չափանիշները հաշվի առնելով՝ այդ տեղում մենք ոչ նպատակահարմար ենք գտնում այդ կառույցը»,- ասաց Մ. Մինասյանը։

Իսկ թե ինչո՞ւ ՀՀ ճարտարապետների միությունն ու քաղաքաշինական խորհրդի հարգարժան կազմը անցած ողջ շրջանում չի բարձրաձայնել Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի այս քայլի մասին, եթե ըստ իրենց՝ այդ վայրում բարձրահարկի կառուցումն անթույլատրելի է, իսկ նախկին գլխավոր ճարտարապետի քայլը՝ սխալ, Մ. Մինասյանը պատասխանեց, որ ինքը չի էլ իմացել, որ Սամվել Դանիելյանն այդ կառույցի համար ճարտարապետահատակագծային առաջադրանք է տվել։ «Այդ մասին ես այսօր իմացա։ Մենք ի՞նչ ենք իմանում, թե ո՞ր օբյեկտի համար ի՞նչ առաջադրանք է տրվում։ Մենք հաշվել ենք, որ հարցը փակված է»,- ասաց նա, ըստ էության՝ հակասելով ինքն իրեն։

Ի վերջո, հարց է` ինչո՞ւ Մոսկվա կինոթատրոնի քանդման հետ կապված աղմկոտ պատմության օրերին մասնագետ և ոչ մասնագետ ակտիվիստները համառորեն լռեցին պարսիկների երազած կառույցի մասին:

Ի՞նչ է ասում քաղաքապետարանը

Փաստ է, որ Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի որոշմամբ՝ 2 տարի ժամկետով ճարտարապետահատակագծային առաջադրանք է տրամադրվել, որպեսզի այդ ընթացքում «Դիդաս ինտերնեշնլ ՍՊ» ընկերությունը քաղաքապետարան ներկայացնի կառույցի նախագիծը: Եվ քանի որ 2011թ. մայիսի 18-ին լրացել է ճարտարապետահատակագծային առաջադրանքի գործողության ժամկետը, իսկ նախագիծ այդպես էլ չի ներկայացվել, մայիսի 31-ին նշյալ կազմակերպության ներկայացուցիչները նորից դիմել են քաղաքապետարանի ճարտարապետաշինարական վարչություն՝ խնդրելով երկարեցնել ճարտարապետահատակագծային առաջադրանքի ժամկետը։

Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության համաձայն՝ Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հանձնարարությամբ` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունը մերժել է ճարտարապետահատակագծային առաջադրանքի ժամկետի երկարացումը, քանի դեռ քաղաքաշինական խորհրդի քննարկմանը նախագիծ չի ներկայացվել, քանի որ, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ. «Առ այսօր կառուցապատողի կողմից պաշտոնապես Երևանի քաղաքաշինական մեծ խորհրդի քննարկման համար անհրաժեշտ ցուցադրանյութեր չեն ներկայացվել: Ճարտարապետահատակագծային առաջադրանքի ժամկետների երկարացման հարց կարող է քննարկվել համապատասխան կառույցի նախագիծը Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական մեծ խորհրդի կողմից քննարկման և եզրակացության հիման վրա, ուստի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունն առաջարկել է դիմողին` ներկայացնել համապատասխան նախագիծ»։

Պարազաբանում է Երևանի նախկին գլխավոր ճարտարապետը

Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը, ում վերագրվում է այս շիլաշփոթի հիմնական դերակատարումը, մեզ հետ ունեցած զրույցում՝ պարզաբանելով տեղի ունեցածը, ասաց. «Մեզ առաջարկ է եղել այդտեղ 40 հարկանի շենքի տեղադրման մասին, ինչը մենք մերժել ենք։ Որպեսզի նրանք կարողանան էսքիզային նախագիծ ներկայացնել՝ նրանց տրվել է ճարտարապետանախագծային առաջադրանք։ Այդ առաջադրանքում հաշվի են առնվել մի շարք խնդիրներ, և դրված են սահմանափակումներ. մասնավորապես այնտեղ գրված է եղել, որ շենքի բարձրությունը կարող է լինել առավելագույնը 25 հարկ՝ նկատի ունենալով հրապարակից երևալու խնդիրը։ Խնդիր էր դրված նաև հարակից շենքերից որոշակի հեռավորության վրա գտնվելը, ազատ տարածք, ավտոկայանատեղերի հնարավորությունն ապահովելը, նաև մետրոյի առկայությունը, որովհետև այդ հատվածով են անցնում մետրոյի գծերը, թունելները. այս ամեն ինչը հաշվի առնելով՝ շատ հավանական էր, որ այնտեղ նույնիսկ 25 հարկի հարկայնությունը կարող էր փոխվել։ Նրանց ուղղակի հնարավորություն է տրվել որոշակի սահմանափակումներ պահպանելով՝ ներկայացնել էսքիզներ, որը հետագայում կդրվեր քաղաքաշինական խորհրդի քննարկմանը։ Ես ինքս էլ այն կարծիքն ունեմ, որ այդ տարածքում այդ հարկայնությամբ կառույց անթույլատրելի է»,- ասաց Ս. Դանիելյանը։

Նա նաև նշեց, որ ըստ ՃՀԱ-ի ընդգծված է, որ «Մոսկվա կինոթատրոնի և Նկարիչների միության շենքերի միջանկյալ հատվածում, որը Կենտրոն համայնքի տարածքի գոտիավորման նախագծով սահմանված է որպես պատմամշակութային հուշարձանների պահպանման գոտիների համակարգում ընդգրկված տարածք, հարկայնությունը պետք է սահմանափակել Մոսկվա կինոթատրոնի և ՀՀ նկարիչների միության շենքերի բարձրությամբ։ Այդ առաջադրանքը տրվել է միայն նրա համար, որպեսզի մարդիկ կարողանան դրա հիման վրա իրենց սահմաններն իմանալ և դրանց շրջանակներում ինչ-որ բան անել»,- ասաց Երևանի նախկին գլխավոր ճարտարապետը։

Ս. Դանիելյանը փաստեց նաև, որ էսքիզներ չեն ներկայացվել, սակայն ինքը գիտե, որ «Դիդաս ինտերնեշնլ ՍՊ» ընկերությունը տարբեր էսքիզներ արել է, դրսում էլ է էսքիզներ պատվիրվել, բաց պատրաստի էսքիզ, որը կդրվեր քննարկման, չի եղել։ «Եթե նրանք այդ էսքիզները չեն ներկայացրել, նշանակում է, որ չեն տեղավորվում մեր պահանջների մեջ»,- նման եզրակացություն արեց Ս. Դանիելյանը։

Եզրահանգում

Ի դեպ, Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, խնդրի վերաբերյալ պարզաբանումներ տալով, արդեն իսկ բացասաբար է արտահայտվել խնդրո առարկա տարածքում 40, 30, նաև` 25 հարկանի շենքի կառուցման վերաբերյալ:
Նարեկ Սարգսյանը մեզ հետ ունեցած զրույցում էլ ասաց, որ նման հարկայնության կառույց մայրաքաղաքի այդ հատվածում չի կառուցվի։ Մշակույթի նախարարությունից էլ՝ մեր հարցմանն ի պատասխան պաշտոնապես տեղեկացրին, որ ՀՀ հուշարձանների պահպանության գործակալություն նշյալ ընկերության կողմից էսքիզային նախագիծը համաձայնեցնելու վերաբերյալ դիմում չի ներկայացվել։

Այնպես որ, այս ամենից մնում է հուսալ, որ պաշտանական պատասխանները չեն մնա օդում ու Երևանի կենտրոնի այդ հատվածը չի ձևախեղվի «Պարսկական» կամ որևէ այլ աշտարակի կառուցմամբ։
 

Հեղինակ՝ Գոհար Փիլթոյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:52 1920-ականներին Լիբանանում հայ որբերի հյուսած գորգը Հայաստանում է Այսօր, 15:28 Արարատում 13 ու 14-ամյա պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ Այսօր, 15:23 Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «ՀայաՔվե» Այսօր, 15:15 Վերականգնվում է Գնդեվազի Սուրբ Աստվածածին եկեղեցին Այսօր, 15:12 Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Այսօր, 14:55 Լուկաշենկոյին գրանցել են որպես Բելառուսի նախագահի թեկնածու Այսօր, 14:52 Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets (Լուսանկարներ, Տեսանյութ) Այսօր, 14:49 Իմ 45-ամյակին մոտենում եմ կյանքիս թերևս ամենալավ ֆիզիկական վիճակում. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 14:45 Բացվել է Երևան - Վոլգոգրադ նոր ուղիղ չվերթ Այսօր, 14:36 «Հունդաի» մակնիշի հին ավտոբուսներով սպասարկվող 9 երթուղիների շահագործումը կիրականացվի նոր ներկրված ավտոբուսներով Այսօր, 14:34 Ռուսական համարներով և կենացային հայրենասիրությամբ «համեմված» այս մեքենայում խտացված է ամենը, ինչի պատճառով կանգնել ենք կոտրած տաշտակի առաջ. Թորոսյան Այսօր, 14:19 Ազատի հրդեհի գործով մեղադրյալ Մաթևոսյանի՝ առերևույթ հանցանք կատարելու դեպքի առթիվ նախաքննության վարույթն անջատվել է. նյութերը կուղարկվեն դատարան Այսօր, 14:12 Իմ օրոք ԱՄՆ-ում կլինի երկու սեռ՝ արական և իգական. Թրամփ Այսօր, 14:02 «Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին (Տեսանյութ) Այսօր, 13:56 Արցախի հանձնումն ունի կոնկրետ անուն-ազգանուն՝ Նիկոլ Փաշինյան. Էդուարդ Շարմազանով Այսօր, 13:36 Այսինքն՝ Ավինյանն անակնկալի չէր եկել, որ ինքը թռնում է բիզնես դասի 20.000 դոլարանոց տոմսով, իսկ մյուսները՝ սովորական տոմսերով. Լևոն Բարսեղյան Այսօր, 13:12 Հայաստանում և ԵԱՏՄ այլ երկրներում շինարարական աշխատանքների ծավալն աճել է. ԵՏՀ Այսօր, 13:08 Ռուսաստանը կֆինանսավորի բազմամիլիոնանոց ծրագիր՝ Հայաստանում դպրոցական սննդի համար Այսօր, 13:05 Դավիթ Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել Վաչե Տերտերյանին և Հովհաննես Հարությունյանին կատարած աշխատանքի համար Այսօր, 13:00 Անապայում կամավորները փրկել են նավթի արտահոսքից տուժած գրեթե հազար թռչնի Այսօր, 12:54 Վանաձորում վրաերթի ենթարկված քաղաքացին մահացել է Այսօր, 12:49 «Mercedes»-ը «Զոդի» կամրջի մոտ բախվել է գազատարին և շրջվել. կան վիրավորներ Այսօր, 12:46 Աննա Վարդապետյանն այցելել է սահմանամերձ Խաչիկ և հանդիպել Արենիի աշակերտներին Այսօր, 12:30 Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը Այսօր, 12:18 Ինքը եկավ, կործանեց ողջ բանակցային գործընթացը, Փաշինյանը դարձյալ ստում է. Արթուր Խաչատրյան Այսօր, 12:16 Անդրեասյանն այցելել է Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիր Այսօր, 12:12 ՀՀ-ում ՌԴ դեսպանատան աշխատակիցները Լերմոնտովո և Ֆիոլետովո գյուղերում նվերներ են հանձնել երեխաներին Այսօր, 12:09 Ալիևը նամակ է հղել Հռոմի պապին Այսօր, 12:04 Դուստրը «Սպանդարյան» գերեզմանատանը նկատել է, որ հոր գերեզմանի հողաթումբը չկա, մի մասի վրա շինարարություն է արվել Այսօր, 11:52 Սրճարանում ծխող պետական պաշտոնյա տեսնելիս խնդրում եմ նկարել եւ նկարն ուղարկել ինձ. Փաշինյան Այսօր, 11:49 Ճշմարտությունը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկոլն ուսապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Հակոբյան Այսօր, 11:39 Վերին Լարս անցակետի մոտ գրեթե 850 հայկական բեռնատար է սպասում Այսօր, 11:31 Որպես անհետ կորած որոնվող տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին Այսօր, 11:29 Պուտինը հունվարին ծրագրում է արտասահմանյան այցեր․ Պեսկով Այսօր, 11:24 ԱՄՆ-ն իր քաղաքացիներին Բելառուսից անհապաղ հեռանալու կոչ է արել Այսօր, 11:20 ՀՀ դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. կրթության փորձագետը՝ TIMSS-2023 ստուգատեսի արդյունքների մասին Այսօր, 11:14 Արարատի մարզի մի շարք համայնքներում 36 ժամ ջուր չի լինի Այսօր, 11:10 Մահացել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը Այսօր, 11:06 Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն Այսօր, 11:03 Ապշած էի, երբ տեսա ԱՄՆ իմ թռիչքի տոմսերի գները, որոշել եմ այդ ծախսն ամբողջապես փոխհատուցել ինքնուրույն. Ավինյան (Տեսանյութ) Այսօր, 10:53 «Կրթվելը նորաձեւ է» արշավի նպատակն այս մտքի հեղինակին տգիտության ճիրաններից ազատագրելն է․ Աննա Հակոբյանը հրապարակել է քաղաքացու քննադատությունը Այսօր, 10:50 Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին. Ավինյան Այսօր, 10:40 Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան Այսօր, 10:17 Ս. Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակության օրն է Այսօր, 09:59 Գործարկվել է միասնական տոմսային համակարգի կայք Այսօր, 09:52 1994-ից ի վեր, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Փաշինյան Այսօր, 09:44 Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է 22/12/2024 21:13 Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետի հետ 22/12/2024 19:11 Ընդդիմությունը, արձագանքելով Նիկոլի ու Աննայի թեզերին, հայտնվում է ծուղակում 22/12/2024 18:06 Հայկական ֆիլմերը՝ Ադրբեջանի թիրախում. Հայաստանն անպաշտպան է թողնում ռեժիսորներին. Հովհաննես Իշխանյան 22/12/2024 16:25 Հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը չի փոխվի 22/12/2024 15:07 Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի 22/12/2024 13:29 Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան 22/12/2024 12:12 Ողբերգական դեպք՝ Քասախում. շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 22/12/2024 10:21 Վանաձորում սննդային թունավորման դեպք է արձանագրվել․ 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց 22/12/2024 09:29 Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց 21/12/2024 22:03 Ինչի՞ հետևանք կարող է լինել քաշի կտրուկ կորուստը 21/12/2024 21:46 Վանուատուում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել 21/12/2024 21:34 «Ցնցված և վշտացած եմ»․ Փաշինյանը սոցցանցում գրառմամբ ցավակցել է Գերմանիային 21/12/2024 21:22 Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան, Ամիրխանյանը շնորհակալություն է հայտնել 21/12/2024 21:00 Սիրիայի նոր իշխանությունները արտաքին գործերի նախարար են նշանակել 21/12/2024 20:39 Գերմանիայում սուգ է հայտարարվել 21/12/2024 20:19 Որո՞նք են կլաստերային գլխացավերն ու ի՞նչ նմանություն ունեն միգրենի հետ 21/12/2024 19:59 Ադելյա Պետրոսյանը՝ Ռուսաստանի գեղասահքի առաջնության կրկնակի չեմպիոն 21/12/2024 19:38 Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան 21/12/2024 19:16 ՔՊ-ականներից ովքե՞ր են եկել Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգստին 21/12/2024 18:53 Ավտոպատահար՝ Վարդաձոր գյուղի մոտ 21/12/2024 18:32 ԱՄՆ-ն դարձել է համաշխարհային անվտանգության ամենամեծ սպառնալիքը․ Չինաստան 21/12/2024 18:07 Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը 21/12/2024 17:48 Փաշինյանը չունի ոչ մի իրավունք՝ Հայաստանի կամ, առավել ևս, Արցախի անունից ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համաձայնություն տալ․ Արցախի պատկան մարմինները պարտավոր են հստակ դիրքորոշում հայտնել 21/12/2024 17:22 «Իմ հոգին ունի զույգ հենարաններ՝ Աստված և Հայրենիք»․ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին 21/12/2024 17:00 «Ամբողջ հանրապետությունն է խոսում էդ խախտումների մասին, ո՞նց չկա հիմք»․ Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը 21/12/2024 16:36 13-14 տարեկան անչափահասների միջև ծեծկռտուք ու դանակահարություն՝ դպրոցի հետնամասում 21/12/2024 16:23 Նոր մանրամասներ՝ Արագածոտնի մարզում այսօր տեղի ունեցած խոշոր վթարից 21/12/2024 16:11 Հայաստանում լավ աշխատանք, պաշտոն ստանալու հիմնական ձևը խնամի-ծանոթ-բարեկամն է․ Նիկոլ Փաշինյան, կարևորը, ինչպես նշել ես, ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելն է․ Սարգսյան 21/12/2024 15:57 Դոլարի առքի միջին գինը 391.52 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում 21/12/2024 15:34 Տեղաշարժը սահմանափակ է. ինչպե՞ս են ապրում հայերն օկուպացված Ստեփանակերտում 21/12/2024 15:21 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Mazda 6»-ը հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին 21/12/2024 15:08 Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Մագդեբուրգում ողբերգության կապակցությամբ 21/12/2024 14:45 Երևանում հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 21/12/2024 14:14 Սուրճի վաճառակետերում կեղծ թղթադրամներ իրացրած երիտասարդը հայտնաբերվել է 21/12/2024 13:40 Գևորգ Պապոյանը քննադատել է Գյումրիում զբոսաշրջային ծրագրի իրականացման աշխատանքները՝ պահանջելով լուծել առաջացած խնդիրները 21/12/2024 13:20 «Տարվա էտալոն» մրցանակը ստացել է Ռոզա Ծառուկյանը (Տեսանյութ) 21/12/2024 13:08 Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին 21/12/2024 13:03 Խոշոր ավտովթար՝ Նոր Երզնկա գյուղի կամարի մոտ. բախվել են «Jeep»-ն ու «Lada»-ն. կան վիրավորներ 21/12/2024 12:40 Այս իշխանությանը հեռացնելու պահանջը դարձել է հրամայական, մեր խոստումն իրականացնելու ենք. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 21/12/2024 12:23 Անահիտ Մանասյանը հանդիպել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչներին՝ քննարկելով համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում 21/12/2024 11:54 Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11–ն աշխատանքի է վերադարձել 21/12/2024 11:25 Ձեր նախագահության օրոք Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները թևակոխել են նոր կարևոր հանգրվան. Փաշինյանը՝ Մակրոնին 21/12/2024 10:57 Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որոնց առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի. Տիգրան Աբրահամյան 21/12/2024 10:28 Սպասվում է առանց տեղումների եղանակ 21/12/2024 09:59 Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել. Փաշինյան 21/12/2024 09:49 Վաղվանից սկսած մինչև հունիսի 21-ը ցերեկվա տևողությունը կավելանա օրը մոտ 1 րոպեով 21/12/2024 09:32 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 21/12/2024 09:31 «Ժողովուրդ». Չլիներ թավշյա իշխանափոխությունը` Աջափնյակի թաղապետ Սերոբ Սարգսյանը թերևս առ այսօր աշխատեր որպես բուքմեյքերական կետի մասնագետ 21/12/2024 09:30 «Հրապարակ». Թիմում կարծում են, որ Ղահրամանյանը «բոչկա է գլորում» Նարեկ Բաբայանի վրա 21/12/2024 09:27 «Ժողովուրդ». Ֆուտզալի ազգային հավաքականի մարզիչ Ռուբեն Նազարեթյանի և ՖԱՖ-ի ներկայացուցիչների միջև վիճաբանություն է տեղի ունեցել 21/12/2024 09:26 «Հրապարակ». Ամեն գնով ուզում են պահել Արցախի պետական ինստիտուտների թեկուզ ձևական կարգավիճակը 21/12/2024 09:24 «Ժողովուրդ». «Պադավատապետության» ծառայողական մեքենաների կրճատումից հետո Արփինե Սարգսյանը նոր մեքենաներ է ձեռք բերում ՆԳՆ-ի համար 21/12/2024 09:23 «Հրապարակ». Ամեն տարի բանակում աճում են թմրանյութերի շրջանառության դեպքերը