21/11/2011 12:52
Հայաստանի գավաթի խաղարկություն. առաջին հանդիպումներ
Հայաստանի 2012 թ. ֆուտբոլի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղում Երևանի «Ուլիսը» 3:1 հաշվով առավելության հասավ «Արարատի» նկատմամբ և գործնականում լուծեց հաջորդ փուլ դուրս գալու խնդիրը: «Գանձասարը» սեփական հարկի տակ 0:1 հաշվով զիջեց Դիլիջանի «Իմպուլսին», իսկ Գյումրիի «Շիրակը» 2:1 հաշվով պարտության մատնեց «Բանանցին»: «Փյունիկ»-«Միկա» խաղում արձանագրվեց գոլազուրկ ոչ-ոքի:
«Ուլիս»-«Արարատ» 3:1 (0:1)
Երևան, «Հրազդան» մարզադաշտ:
Մրցավար` Արման Ղուշչյան:
Գոլերը` Գեորգի Կրասովսկի, 54, 76, Շոթա Ջիքիա, 90+3 («Ուլիս»), Արամ Լոռեցյան, 42 («Արարատ»):
«Գանձասար»-«Իմպուլս» 0:1 (0:1)
Կապան, «Գանձասար» մարզադաշտ:
Մրցավար` Սուրեն Բալիյան:
Գոլը` Արթուր Բարսեղյան, 21:
«Փյունիկ»-«Միկա» 0:0
Երևան, Ֆուտբոլի ակադեմիա:
Մրցավար` Անդրանիկ Արսենյան:
«Շիրակ»-«Բանանց» 2:1 (0:0)
Իջևան, «Արնար» մարզադաշտ:
Մրցավար` Զավեն Հովհաննիսյան:
Գոլերը` Գևորգ Հովհաննիսյան, 56, Անդրանիկ Բարիկյան, 88 («Շիրակ»), Սարգիս Կարապետյան, 58 («Բանանց»):