21/11/2011 13:38
Վ. Միրաքյան. Ալիևն է պատասխանատու
«Սահմանային կրակոցների համար պատասխանատու է Իլհամ Ալիևը, ինչը ապացուցվել է դիպուկահարներին դուրս չբերելու նրա համառությամբ»,- մեկնաբանելով շփման գծում, ադրբեջանցի դիպուկահարների կողմից ԼՂՀ ՊԲ 2 զինծառայողների սպանության փաստը՝ Aysor.am-ի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Վահրամ Միրաքյանը:
«Ալիևը շատ լավ գիտի, որ ամեն զոհված հայի դիմաց իր բանակը մի քանի անգամ ավել զինվոր է կորցնում, բայց միևնույն է շարունակում է հայ զիվորներին սպանելու հրաման տալ: Դա նրանից է, որ Ալիևը թքած ունի սեփական բանակի զոհերի վրա»:
Ըստ փորձագետի՝ հայկական կողմից իրավիճակը փոխելու միակ տարբերակը ամեն սպանված հայ զինվորի համար հնարավորինս ավելի շատ ադրբեջանցի զինվորներ ոչնչացնելն է: