21/11/2011 10:55
Այսօր Երևանում տեղումներ չեն սպասվում
Այսօր Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի թույլ արտահայտված բարձր ճնշման դաշտով: Հարավային շրջաններում ժամանակ առ ժամանակ թույլ տեղումները կպահպանվեն:
Ճանապարհների առանձին հատվածներում կշարունակվի պահպանվել մերկասառույց, մառախուղ և ցածր տեսանելիություն:
Մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ, տեղ-տեղ` մերկասառույց:
Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +5 +7, երեկոյան` +1 +3: