22/11/2011 12:06
ԼՂՀ նախագահը հանդիպել է ամերիկահայ բարերարներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը երեկ Լոս Անջելես քաղաքում հանդիպում է ունեցել ամերիկահայ բարերարներ Հարութ Հակոբյանի և Լևոն Կիրաջյանի հետ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Նախագահը կարևորել է Սփյուռքի ներուժի և փորձի օգտագործումը Արցախի զարգացման գործում, ինչը հնարավորություն է տալիս տարբեր ոլորտներում ավելի կարճ ժամանակահատվածում շոշափելի արդյունքների հասնել:
Հանդիպմանը մասնակցում էին «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում և Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք: