22/11/2011 12:12
Քննարկվել է Արցախում տպարանային գործի զարգացմանը հարցը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին Լոս Անջելես քաղաքում հանդիպում է ունեցել ամերիկահայ գործարար Ռեյ Հարթյունյանի հետ և քննարկել Արցախում տպարանային գործի զարգացմանը և այս ոլորտում Կալիֆոռնիայի հետ համագործակցությանն առնչվող հարցեր: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը մասնակցում էին «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում և Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք: